Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս:

 

1.  Մի քիչ լռություն

 

Կես ժամ մնացեք լիակատար լռության մեջ՝ ոչինչ չանելով: Կարելի է վարագուրել պատուհանները, անջատել լույսը կամ պարզապես փակել աչքերը: Հարմար պառկել կամ նստել, փորձել անջատել բոլոր մտքերն ու հույզերը:

 

2.  Փոխել գործունեությունը

 

Եթե դուք ամբողջ օրը նստել եք համակարգչի դիմաց, մարզվեք: Եթե դուք ամբողջ օրը քաղաքում եք աշխատել, պառկեք՝ ոտքերը վեր բարձրացնելով: Ամենակարևորն է նախորդ գործունեությանն ուղղակիորեն հակասող գործողություն անել:

 

3.  Ուշադրություն սննդակարգի վրա

 

Մթերքների ցանկ կա, որոնք հրաշալիորեն լրացնում են էներգիայի պակասը և ակտիվացնում՝ շոկոլադ, կանաչ թեյ, մանգո, մեղր: Եթե չեք ուզում ուտել, պարզապես մաստակ ծամեք. ծամելու գործընթացը նվազեցնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակը, հետևաբար՝ նվազում է սթրեսը:

 

4.  Մեդիտացիա

 

Այն կարող է բոլորովին կարճ լինել՝ 5 րոպեից ոչ ավելի, բայց ուժերն 8-ժամանոց քնից լավ կվերականգնի: Հարմար նստել, դիրք ընդունել, որի դեպքում առավելագույնս հարմարավետ կզգաք: Կենտրոնանալ շնչառության վրա. խորը շունչ քաշել ու երկար արտաշնչել: Հետևել մտքերին, սակայն հատուկ որևէ բանի մասին չմտածել: Լսել և աչքի պոչով հետևել, թե ինչ է կատարվում, բայց դրա վրա չկենտրոնացնալ:

 

5.  Շեղում

 

Շեղվել բոլորովին այլ գործի կամ երևույթի վրա: Օրինակ՝ նրանց համար, ովքեր ամբողջ օրը մարդկանց մեջ են, օգտակար է նայել ամպերին կամ պատուհանից բացվող տեսարանին: Փորձել մտովի հաշվել մինչև հարյուրը և հակառակը: Կարելի է բարձրաձայն կամ մտովի բանաստեղծություն հիշել և կարդալ կամ երգել:

 

6.  Շեշտը՝ ոտքերին

 

Ոտնաթաթերի վրա հսկայական քանակությամբ ակտիվ կետեր կան, ուստի ոտնաթաթի մերսումը հրաշալի միջոց է ակտիվությունը վերականգնելու համար: Խնդրեք որևէ մտերիմի մերսել ձեր ոտնաթաթերը կամ դրա համար հատուկ մերսող սարք օգտագործել: Կարելի է կոշիկները հանել և պարզապես բոբիկ քայլել, իդեալական տարբերակում ՝ հողի վրայով: Կարելի է թենիսի գնդակ վերցնել և այն 2 ոտնաթաթերով խաղացնել հատակի վրա:

 

7.  Ջուրը հանում է սթրեսը

 

Ո՛չ միայն սթերսը, այլև՝ հոգնածությունը: Կարող եք պարզապես լվացվել կամ սառը ջրով թրջել դաստակները: Եթե ժամանակը և հանգամանքները թույլ են տալիս, սառը ցնցուղ ընդունել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. greatist.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ